ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը օգոստոսի 9-ին ընդունեց առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործող տնօրեն Էլիզաբեթ Դանիելյանին:
Քննարկման առանցքում Հայաստանում ԱՀԿ-ի կողմից 2006-2007թթ. առողջապահության ոլորտում իրականացվելիք ծրագրերն էին: Հանձնաժողովի նախագահ Մնացական Պետրոսյանը կարեւորեց առողջապահության քաղաքականության մշակման խնդիրները: Քննարկվեցին իմունիզացիայի հիմնահարցերը Հայաստանում:
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի գործող տնօրեն Էլիզաբեթ Դանիելյանը առաջնահերթ համարեց երեխաների պատվաստման արդյունավետ անցկացումը: Պայմանավորվածություն ձեռքբերվեց տեղեկատվության փոխանակման եւ հետագա համագործակցության շուրջ:
Քննարկվեցին նաեւ համագործակցության եզրերը առողջապահության ոլորտում` օրենսդրության եւ առողջապահության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: